00:00:00

Միքայել Արզումանյանն ազատվում է բանիմաց սպաներից, տեղավորելով՝ յուրայիններին

15:48, 16 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Հետպատերազմյան Արցախում, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը զբաղված է կադրային «լուրջ» փոփոխություններով։ Խնդիրը սակայն կայանում է նրանում, որ Արզումանյանը կադրային փոփոխությունների անվան ներքո իրականում ազատվում է բանիմաց սպաներից և պաշտոնների է նշանակում յուրայիններին։ Այս  մասին հայտնում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մասնավորապես տեղեկությունների համաձայն Արցախի ՊԲ հրամանատար Արզումանյանը՝ Միշկան պաշտոնի է նշանակել մի կնոջ Գայանե անունով, որը տարիներ շարունակ եղել է իր հովանավորյալը, գրեթե չի ներկայացել ծառայության։ Ըստ մեզ հասած տեղեկություների հիշյալ անձնավորությունը հայտնի է իր կոնֆլիկտային վարքագծով։ Նման աղմկահարույց միջադեպ ըստ ականատեսների արձանագրվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Գայանեն կոնֆլիկտ է հրահրել հրամանատիրության միջև։ Նշենք, որ օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ   Միքայել Արզումանյանի նռան այգում տարիներով աշխատել են 10-րդ դիվիզիայի սակրավորական վաշտի զինվորները՝ փոխանակ իրենց ծառայողական բուն պարտականությունները կատարելուն։ Եվս մեկ ուշագրավ փաստ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի մասով. լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Արզումանյանը բավականին մոտ հարաբերությունների մեջ է Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու և Լևոն Մնացականյանի հետ, ովքեր 2018-ի հայտնի իրադարձություններից  հետո նախկին իշխանության հետ ունեցած ջերմ ընկերական հարաբերությունների պատճառով նոր իշխանությունների հետ չկարողացան աշխատել և մնացին լուսանցքից դուրս։ Միքայել Արզումանյանը հաճախ է հանդիպում պաշտոնաթող գեներալներին իր՝ Ստեփանակերտի շտաբի աշխատասենյակում և ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ ըստ օդում կախված լուրերի՝ ամենավերջին հայհոյանքները հնչեցնում  Փաշինյանի և նրա մերձավոր իշխանականների հասցեին։ Թե որն է Օգանովսկու, Մնացականյանի և Արզումանյանի նեղսրտության պատճառը վարչապետ Փաշինյանից՝ կարելի է իհարկե ենթադրել, սակայն երբ աշխատանքից ազատվում են բանիմաց սպաներ և հարմար տեղավորվում են հաստիքների գայանեներ և այլ յուրայիններ, դա սպառնում է Արցախի անվտանգությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր