00:00:00

ԿԽՄԿ աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում Ստեփանակերտի ջրազուրկ բնակելի շենքերի բակերում

17:38, 15 օգոստոս 2021

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: «Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը: Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում: Քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել և համոզվել, որ քաղաքի ավտոլվացման կետերը չեն աշխատում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ըմբռնումով են մոտենում ջրօգտագործման որոշ սահմանափակումներին և դրանով իսկ օգնում ժամ առաջ հաղթահարել մեր բնակչությանը պատուհասած դժվարությունները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր