00:00:00

Մենք հավատարիմ ենք մեր հայտարարությանը․ Վահրամ Բաղդասարյանը՝ վաղը կայանալիք քվեարկությունից

16:35, 07 մայիս 2018

«Մենք արել ենք հայտարարություն, մենք հավատարիմ ենք մեր հայտարարությանը, նկատի ունենալով մեր ընդդիմադիրների ձայները՝ մենք կօժանադակենք, որ ամսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վաղը կայանալիք վարչապետի ընտրությունից: Ինչ վերաբերում է արդեն հետոյի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացվելիք ծրագրին, ապա Վ, Բաղդասարյանը հորդորեց համբերել, հիմիկվանից չքննարկել, թե կողմ կքվեարկեն, թե ոչ: «Բազմահազար հայտարարություններ են եղել, ու հետագայում դրանք չեն համապատասխանել հետագա զարգացումներին»,-նկատեց նա: Հարցին, թե տեսակետ կա, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ից հետո իր դիրքրորոումը փոխեց, քանի որ ցուցարարները պատգամավորների տների մոտ էին գնւմ, այսինքն՝ պատգամավորի անձին էր վտանգ սպառնում, նա արձագանքեց. «Բազմիցս նշել եմ՝ մենք հորդորում ենք նաև ցույցը կազակերպողները և մեր ընդդիմադիր գործիչները ևս հորդորում էին, որ մենք պետք է գնանք սահմանադրական ճանապարհով, պատգամավորին վտանգ սպառնալը սհամանադրական ճանապա՞րհ է, ոչ: Մտահոգությունները, որ ունեցել ենք, մնում են, դա վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ու երկրի անվտանգությանը: Մենք, տեսնելով, որ կազմակերպիչներն ու ցուցարարներն անդրդվելի են մնում, եթե մենք հայտարարություն չտարածեինք, կնշանակեր, որ պարալիզացնում էինք ամբողջ քաղաքական համակարգը, իսկ դա լի էր վտանգներով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր