00:00:00

Թունավորման դեպք՝ Արմավիրում․ 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

18:54, 12 օգոստոս 2021 Առողջություն

Օգոստոսի 11-ին՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, հաղորդում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա Շողիկ Ասատրյանը, 75-ամյա Ֆրիդա Առաքելյանը, 21-ամյա Անուշիկ Բարոյանը, 30-ամյա Մարինե խաչատրյանը, 26-ամյա Հովհաննես Խաչատրյանը, 24-ամյա Գեւորգ Մուրադյանը, 46-ամյա Վարդ Տեփանոսյանը եւ 42-ամյա Մկրտիչ Բարսեղյանը։ Վերջիններս հիվանդանոցում բժիշկներին, ապա ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ թունավորվել են ջրից։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր