00:00:00

Մարուքյանը հորդորեց կոռեկտ լինել

16:21, 07 մայիս 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին կոչ արեց փոքր-ինչ կոռեկտ լինել, չօգտագործել առնտեվազք և նմանատիպ վիրավորական այլ հայտարարություններ, երբ հարց հնչեց այն մասին, թե արդյոք նոր կառավարությանը պետք են լինելու այնպիսի գործընկերներ, որոնք Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ էին, աջակցում էին, սակայն շատ արագ անցան Նիկոլ Փաշինյանի կողմը: «Չեմ կարծում, որ առնվետազք է եղել, երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, ու քաղաքական ուժերը գնացել են այն ճանապարհով, որով պետք է գնային հանուն երկրի ապագայի: Փաշինյանը հայտարարել է, որ գնում է հաշտության, համերաշխության ճանապարհով, ու ինքը պատրաստ է աշխատել բոլորի հետ, երկրում ընդհանուր մթնոլորտն ու միջավայրն է պետք փոխել ու զերծ մնալ նման որակումներ տալուց, նաև սխալ եմ համարում պարտադրել անձին հրաժարավել իր քաղաքական սկզբունքներից»,-եզրափակեց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր