00:00:00

ԱՀԿ-ն կորոնավիրուսի «յոտա» հիմնամանրէն վտանգավոր չի համարում

19:44, 11 օգոստոս 2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի «յոտա» հիմնամանրէն լուրջ վտանգավոր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովենը: «Հիմնականում կորոնավիրուսի այս տարբերակը կա ԱՄՆ-ում: Մենք ունենք տվյալներ 27 հազար դեպքերի մասին, և մեր ունեցած տվյալների համաձայն՝ այդ թվաքանակը նվազում է: Այս փուլում մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս տարբերակը ավելի վտանգավոր չէ»,- ասել է նա: Կերկխովենը հավելել է, որ իրենք շարունակում են մշտադիտարկել իրադրությունը, սակայն այս պահի դրությամբ «դելտա» հիմնամանրէն իր վտանգավորության աստիճանով մի քանի անգամ գերազանցում է «յոտա»-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր