Վստահ եմ, կարևոր է քննարկել թե ինչ պետք է անել Արցախ համար հիմա և հետագայում։ Առաջիկայում բոլոր պատգամավորները ընդգրկվելու են միջխորհրդարանական բարեկամական խմբերում և միջազգային պատվիրակություններում։ Շատ կարևոր է պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներում ուղղակի պատմել Արցախի մասին։ Այն մասին, որ Արցախը ապրում է, ապրում է ավելի ուժեղ՝ դժվարությունները հաղթահարելու վճռականությամբ։
Այդ ամենը պետք է պատմել սեփական աչքերով, որոնք, իմ փորձից եմ ասում, ունենում են որոշակի ազդեցություն օտարերկրացիների վրա։ Հետևաբար, կոչ եմ անում բոլոր պատգամավորներին, պարզապես գնալ Արցախ, շփվել մարդկանց հետ, Բերձորի խանութից ջուր առնել, գնալ գյուղեր, երեկոյան ազատ սեղան փնտրել մի կտոր հաց ուտելու համար, զբոսնել լուսավոր և մարդաշատ այգիներում… և պատմել օտարերկրացիներին, որ Արցախի ապագան հայկական է»։