00:00:00

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կմնա կալանքի տակ

19:45, 10 օգոստոս 2021 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ օգոստոսի 10-ին վճռեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու որոշումը թողնել անփոփոխ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երեւանի Ամիրյան փողոցում  երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր