00:00:00

Այվազովսկու և Սարյանի նկարները կնոջս օժիտն են. Վահե Հակոբյան

16:25, 10 օգոստոս 2021

Ձեր հայտարարագրում հայտարարագրել եք 2 նկար՝ Այվազովսկի և Սարյան:Կպատմե՞ք այդ նկարների մասին, ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածին են վերաբերվում, ո՞նց եք ձեռք բերել: ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին հարց ուղղեց Վլադիմիր Վարդանյանը. Վահե Հակոբյանն էլ ասաց, թե դրանք իր կնոջ օժիտն են՝ժառանգություն. «Շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի հանդեպ նման հետաքրքրություն կա: Դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որը նրան տրվել է որպես ժառանգություն։ Այվազովսկու փոքրիկ նկարն է, եթե ճիշտ եմ հիշում, կոչվում է «Փոթորիկ», առանձնապես արժեք չունի։ Սարյանի նկարը նույնպես, այդ երկու նկարներն էլ ժառանգություն են՝ օժիտ»,-ասաց Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր