00:00:00

«ՂՏ»-ի սերվերների պահուստային պատճեններն ադրբեջանցիները ջնջե՞լ են․ ԱՀ ԱԱԾ-ն կստուգի

10:50, 10 օգոստոս 2021

Սույն թվականի օգոստոսի 7-ին «hetq.am» կայքում հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ Նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի 09.08.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր