00:00:00

Հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա

21:27, 09 օգոստոս 2021

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։ Այսօր լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։ Հիշեցում․ մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր