00:00:00

Հորը սպանած 16-ամյա տղան ձերբակալվել է, հանցագործությունը բացահայտվել է․ ոստիկանություն (Տեսանյութ)

18:01, 09 օգոստոս 2021 Իրավական

Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի առանձնատներից մեկում մարդ է մահացել: Ահազանգով նախ դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ապա ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության։ 48-ամյա տանտիրոջ մարմնին ծակած-կտրած վերքեր կային. նա դանակի մի քանի հարված էր ստացել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդու հետ առանձնատանը եղել էր նրա 16-ամյա որդին։ Նրանց միջև տհաճ խոսակցություն էր սկսվել, ինչից հետո պատանին դանակահարել էր հորն ու հեռացել առանձնատնից։ Լուսադեմին առանձնատուն էր գնացել տանտիրոջ ընկերը ու տեսել, որ նա սպանված է և ահազանգել էր շտապօգնություն։ Կոտայքի ոստիկանները կարճ ժամանակում ճշտեցին 16-ամյա տղայի գտնվելու վայրը և նրան Երևանի Մոսկովյան փողոցում հայտնաբերելուց հետո բերման ենթարկեցին: Պատանին ոստիկանությունից ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվել ու ձերբակալվել: Կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում ձերբակալվածը իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը, որը թաքցրել էր հողամասում։ Նախաքննությունը շարունակվում է։ https://www.youtube.com/watch?v=tNsF-k6ZHbU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր