00:00:00

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի 6 կմ հատվածը

14:51, 09 օգոստոս 2021

ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, որն այս պահին կատարում է հողային աշխատանքներ, իրականացնելու է կողնակների ամրացում ավազակոպճային նյութով, կտեղադրվի հատիկավոր ենթահիմք՝ 10 սմ, խճավազային հիմք՝ 15 սմ, ասֆալտբետոնե ծածկ՝ 10 սմ, կասֆալտապատվեն իջատեղերն ու մուտքերը։ Կվերանորոգվեն այս հատվածում գտնվող երկու կամուրջ և մեկ ուղեանց։ Շինաշխատանքները կատարվում են երթևեկությանը զուգահեռ։ Երթևեկության ինտենսիվությունն այս հատվածում բավականին բարձր է, և հաշվի առնելով այս ուղղությամբ տուրիստական մեծ հոսքերը՝ ճանապարհը երթևեկության համար չի փակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր