00:00:00

«Միքայելյան» հիվանդանոցի COVID վերակենդանացման բաժանունքի 40 մահճակալից 35-ը զբաղված է

12:48, 09 օգոստոս 2021

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի COVID բաժանունքի վերակենդանացման 40 մահճակալից 35-ը զբաղված է, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 հազար 297 դեպք, որից 221 հազար 407-ը՝ առողջացած, 4653-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 միլիոն 396 հազար 508 թեստավորում: Օգոստոսի 8-ին կատարվել է 4458 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 191 առողջացած, 3 մահվան դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր