00:00:00

Պատերազմից հետո 3 միլիարդ դրամ պարգևավճար է տրվել ՊԵԿ-ում

20:04, 08 օգոստոս 2021 Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեում 6 ամսվա ընթացքում՝ 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 30-ը, 3 միլիարդ դրամի պարգևավճար են տվել։ 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեից։ Գերատեսչությունից խնդրել էինք նաև նշել, թե որքա՞ն պարգևավճար են ստացել նշված ժամանակահատվածում ՊԵԿ նախագահն ու նրա տեղակալները։
Հարցին պատասխանել մերժել են՝ նշելով, որ ՊԵԿ նախագահն ու նրա տեղակալները իրենց եկամուտների հայտարագրերը ներկայացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Այն, որ պաշտոնյաները հայտարարագրեր են ներկայացրել, առանց ՊԵԿ պատասխանի էլ գիտեինք, սակայն ՊԵԿ-ին խնդրել էինք հստակեցնել պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափը, որովհետև պաշտոնյաները հայտարարագրում են ՊԵԿ-ից ստացած իրենց ողջ եկամուտը, որից հասկանալի չէ, թե որ մասն է աշխատավարձը, որ մասը՝ պարգևավճար։ Ինչևէ քանի որ ՊԵԿ-ից խորհուրդ են տվել նայել պաշտոնյաների հայտարարագրերը, ներկայացնենք ՊԵԿ նախկին նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի և նրա տեղակալների՝ 2020 թվականին ՊԵԿ-ից ստացած աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների չափերը։ Եվ այսպես ՊԵԿ-ից հեռացած Էդուարդ Հովհաննիսյանի 2020 թվականի տարեկան հայտարարագրում որպես ստացված եկամուտ՝ հայտարարագրված է 17,072,166.00 ՀՀ դրամ։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հայտարարագրել է 17,343,784.00 դրամ։ Շուշանիկ Ներսիսյանը՝ 13,158,000.00 դրամ Արթուր Մանուկյանը՝ 14,668,256.00 դրամ Արշակ Կարապետյանը՝ 16,176,100.00 դրամ   Աշոտ Մուրադյանը՝   15,841,546.00 դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր