ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության փորձագետ ներգրավելու մասին։
- 1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
- 2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
- քաղաքացիների ընդունելության, դիմումների ընդունման, ուսումնասիրության և փաստաթղթերի տրամադրման գործընթացների կազմակերպում,
- քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված գործառույթների իրականացում, մասնավորապես սպասարկման գրասենյակների կողմից ընդունված դիմում հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրություն,
- ՀՀ պետական մարմինների կողմից ստացված հարցումների ուսումնասիրություն, տեղեկատվության ստացում և տրամադրում,
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից կազմվող հաշվետվությունների ամփոփման աշխատանքների իրականացման կազմակերպում:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- հայերեն լեզվի տիրապետում,
- ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացություն,
- թիմային աշխատանքի ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները: