00:00:00

Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա որդին

13:47, 07 օգոստոս 2021 Իրավական

Օգոստոսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցում մարդ է մահացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 21-րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերեցին 48-ամյա տղամարդու դին՝ ծակած-կտրած վերքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տղամարդուն սպանել էր նրա 16-ամյա որդին։
Պատանին հայտնաբերվեց Երևանի Մոսկովյան փողոցում և բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր