00:00:00

Ստեփանավանում ավտովթարից հետո վարորդների միջեւ վեճ է ծագել, որն ավարտվել է դանակահարությամբ․ կան վիրավորներ

12:47, 07 օգոստոս 2021 Իրավական

Լոռու մարզում, օգոստոսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ վթարից հետո վիճաբանության ժամանակ Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին, և ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոպյանը։ Ստեփանավանի դատախազի հանձնարարականով՝ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում։ Ոստիկանության Ստեփանավանի և քննչական բաժինների ծառայողները  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալ Ս․ Գրիգորյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է կայանված Mercedes-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր