00:00:00

Սկանդալ ՊԵԿ-ում․ Բադասյանը հրահանգել է չպատվաստվող աշխատակիցներին զրկել պարգևավճարներից

16:16, 07 օգոստոս 2021

Նոր սկանդալ է հասունանում Պետեկամուտների կոմիտեում։ Նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը, որը ՊԵԿ-ից գնացել էր Արդարադատության նախարար և հիմա ավելի լայն լիազորություններով վերադարձել է ՊԵԿ, խիստ հրահանգ է իջեցրել զրկել պարգևավճարներից բոլոր այն աշխատակիցներին, ովքեր չեն պատվաստվի։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Ինչպես հայտնի է կառավարության գրեթե բոլոր նիստերին Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է պատվաստումների թեմային, ճշտումներ անում Առողջապահության նախարարից։ Անահիտ Ավանեսյանն էլ թվային տվյալներ է ներկայացնում։ Գործադիրում ձեռի հետ էլ չեն մոռանում հիշեցնել, որ խրախուսելի է պատվաստումը։ Հիշեցնենք, որ անգամ Ավանեսյանը հայտարարել էր, թե պատվաստվող քաղաքացիների միջև օպերայի և թատրոնի տոմսեր կխաղարկվի։ Փաստացի ստացվում է «խրախուսել» բառի ներքո իրականում պարտադրանք է իջեցվում։ Բացի այդ Բադասյանի հրահանգն ու պարգևավճարներից զրկելու սպառնալիքն անօրինական է։ Ի վերջո Հայաստանում կորոնավարակի դեմ պատվաստվելու պարտադիր որոշում չկա, և յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում պատվաստվել, թե ոչ։ Մենք տեղեկացանք, որ ՊԵԿ աշխատակիցները հերթական պարգևավճարը չեն ստացել։ Իհարկե այստեղ էլ են տարանջատումներ դրել։ Պատվաստման հստակ պահանջը դրված է ցածր օղակի աշխատակիցների վրա, ղեկավար անձինք արտոնյալ կարգավիճակում են, կուզեն կպատվաստվեն, չեն ուզի՝ չեն պատվաստվի, իրենք տերն են իրենց պարգևավճարի։ Այսպիսի «արդարամիտ» որոշումներով է Արդարադատության նախկին նախարար,  30 ամյա Ռուստամ Բադասյանը վերադարձել «հին տները»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր