00:00:00

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է

10:37, 07 օգոստոս 2021

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է: Այս մասին տեղեկանում է «Շենգավիթ» ԲԿ-ից: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար: Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը: Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում: Վահեի հետ զրույցում պարզեցինք, որ շուտով եղբայր է ունենալու, անունը ինքն է որոշել՝ Մոնթե: Անհամբեր սպասում է եղբոր ծննդին: Մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է՝ հետախույզ է դառնալու: Շնորհակալ ենք Վահեի ծնողներին նման հրաշալի, հայրենասեր որդի դաստիարակելու համար , իսկ Վահեին մաղթում ենք առողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր