00:00:00

ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել

22:59, 06 օգոստոս 2021

Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող բախումների ֆոնին ՄԱԿ-ը երկու երկրներին զսպվածության կոչ է արել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆերհան Հաքը։ «Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճին, և ծագած խնդիրները լուծել երկխոսության գործընթացի միջոցով»,-ասել է նա։ Սահմանն անհանգիստ է մայիսի 12-ից սկսած։ Մինչ այժմ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում շարունակում են գտնվել ՀՀ տարածքում։ Այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար միջադեպեր են գրանցվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր