00:00:00

Դեպի Բերձոր կառուցվելիք նոր ճանապարհը խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ճանապարհի այլընտրանք չի լինի

01:34, 07 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Այսօր՝  օգոստոսի 6-ին, Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության ճանապարհների շահագործման և վերանորոգման գլխավոր վարչության պետի տեղակալ Իդայաթ Ռուստամովը հայտարարել էր 23 կմ երկարությամբ ճանապարհի մասին, որը կառուցվելու է մինչև Բերձոր (Լաչին): Խոսքը վերաբերում է երկգիծ օղակաձև ճանապարհի կառուցմանը. սոցիալական ցանցերի որոշ հատվածներում և որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվությունը խեղաթյուրվել է, և նոր ճանապարհը ներկայացվել որպես Լաչինի միջանցքի այլընտրանք: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, պետական պաշտոնյայից ճշգրտումներ ստանալուց հետո, ընդգծում է, որ նոր մայրուղին, որը շրջանցելու է Բերձոր քաղաքը, այլընտրանք չի լինի գոյություն ունեցող ճանապարհին, քանի որ նոր ճանապարհի մի մասը կանցնի Լաչինի միջանցքով: «Ներկայում Լաչին տանող ճանապարհը գտնվում է խաղաղապահների վերահսկողության ներքո: Մենք սկսել ենք 23 կմ երկարությամբ օղակաձև այլընտրանքային ճանապարհի կառուցումը` առանց Լաչին մուտք գործելու, որպեսզի ապահովենք հարմար երթևեկություն», - ավելի վաղ ասել էր Ռուստամովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր