00:00:00

Չեմ պատասխանի․ Խաչատրյանը՝ Տեր- Պետրոսյանի հայտարարության մասին

12:28, 06 օգոստոս 2021

Չեմ կարծում եմ, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։ Այս մասին այսօր  Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նորանշանակ նախարար Վահագն Խաչատրյանը։ «Մոտեցումների խնդիր է։ Երկու ձևով են կառավարությունը կազմում՝ քաղաքական դեմքեր և զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։ Այս առումով չեմ կարծում, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքակն սկզբունքներից տարանջատվում է։ Իմ անձնական մոտեցումն է, որ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ»,- նշեց նա։ Հարցին, թե ինչ կպատասխանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ՀԱԿ-ից իշխանություն գնացած գործիչների մասին խոսելիս ասել էր առնետավազք, Խաչատրյանն արձագանքեց․ «Չեմ պատասխանի։ Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր