00:00:00

Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չի ասել, որ պատերազմը դադարեցնելու՝ Շուշիին և Հադրութին վերաբերող առաջարկ է եղել. Շարմազանով

23:49, 05 օգոստոս 2021

2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտների ղեկավարին ուղիղ ասել եմ՝ դիմիր, խնդրիր ՌԴ նախագահին օգտագործել իր լծակները պատերազմը դադարեցնելու համար, քանի որ հակառակ պարագայում հնարավոր է ունենանք ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին նա մեզ տեղեկացրել է, որ ստացել է առաջարկ «5 պլյուս 2» տարբերակով դադարեցնել պատերազմը։ Ուղիղ հարց եմ տվել՝ այլ բովանդակությամբ առաջարկ եղե՞լ է սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր (այսինքն՝ հոկտեմբերի 19-ը): Նա չի ասել, թե այլ առաջարկ եղել է (խոսքը Շուշիի եւ Հադրութի մասին է նաեւ): Հետագայում ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է հայկական կողմին դադարեցնել պատերազմը, սակայն վերջինս չի համաձայնվել։ Ընդ որում, ՌԴ նախագահը նշել է, որ այդ պարագայում Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։ Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է, թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում։ Բարձր գոռալով չէ: Факты — вещь упрямая»,- գրել է ՀՀԿ խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր