00:00:00

ՄԻՊ-ը Հայաստանում գործող միջազգային կառույցներին է ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը

23:36, 05 օգոստոս 2021

Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձևակերպենք մեր խնդիրները, ճիշտ ու ժամանակին աշխատեցնենք միջազգային մեխանիզմները, լինենք հետևողական ու սպառիչ կատարենք մեր աշխատանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Անցյալ շաբաթ Հայաստանում գործող միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և այլն) և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Սերբիա և այլն) ներկայացրի ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև: Հիմնավորեցինք նաև, որ սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված դիտարկվել չեն կարող, այդ թվում՝ միջազգային պահանջների հիման վրա: Քննարկումն արդյունավետ էր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին՝ քննարկմանը մասնակցելու համար»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր