00:00:00

Ավազակային հարձակում՝ նռնակ պայթեցնելու սպատռնալիքով, վարկային կազմակերպության նկատմամբ. ՔԿ-ն ներկայացնում է

18:30, 05 օգոստոս 2021 Իրավական

2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի  կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, ընկերության վերոնշյալ աշխատակիցը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր