00:00:00

Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց հետո կհանդիպի մշակույթի գործիչների հետ

00:37, 07 մայիս 2018 Մշակույթ

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրվելու պարագայում մտադիր է հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Ընդդիմադիր գործչի խոսքով, նախօրեին իր հանդիպումը մի շարք մշակութային գործիչների հետ իմ հանդիպումը որոշ հարցեր է առաջացրել։ «Հիմնականում արծարծվում է հետեւյալ հարցը․ ի՞նչ սկզբունքով են հրավիրվել հանդիպմանը մասնակցած գործիչները։ Նախաձեռնողները տեղեկացրել են, որ մի խմբով ուզում են հանդիպել ինձ հետ եւ ես բնականաբար, չեմ մերժել։ Չեմ էլ ակնկալել, որ հանդիպում եմ մշակույթի դաշտը ներկայացնող լիազորված պատվիրակության հետ, այլ նկատի եմ ունեցել, որ հանդիպում եմ մարդկանց հետ, ովքեր հանդիպման ցանկություն են հայտնել եւ անկեղծ ասած՝ հանդիպման առաջարկը մերժելու որեւէ պատճառ չեմ տեսել։ Նման հանդիպումներ կարող էին եւ կարող են տեղի ունենալ ամենատարբեր խմբերի եւ մարդկանց հետ»,- ասել է Փաշինյանը։ «Այնուամենայնիվ պարտավորվում եմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում հանդիպում կազմակերպել Հայաստանի մշակութային ողջ դաշտը ներկայացնող ներկայացուցչական պատվիրակության հետ եւ քննարկել մշակույթի ոլորտի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրներն ու դրանց լուծումները»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր