00:00:00

Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել. Աղվան Վարդանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

13:29, 05 օգոստոս 2021

«Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել: Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային համակարգը չի ղեկավերել, քանի որ կառավարության համակարգում այն եղել է առանձին միավոր՝ իր տարբեր ղեկավարներով»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթին: Մինչ այդ Բագրատյանը Աղվան Վարդանյանին նվիրված իր ելույթի հատվածը վերնագրել էր «Մերօրյա սագագողը»: «Մարդ, որը տարիներ շարունակ հանգուցյալներին վճարել է կենսաթոշակներ, մանկատներից մեր մանուկների հացն է գողացել, այդ մարդը հարգանքի մասին խոսելու իրավունք չունի»,-հայտարարել էր Բագրատյանը: Բագրատյանի խոսքով՝ հանգուցյալներին վճարվել է թոշակ, իսկ վերջիններս էլ «որոշել» են նախարարի համար դղյակ կառուցել, քանի որ հանդերձյալ կյանքում փողը դեր չունի: Արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Բագրատյանին՝  Աղվան Վարդանյանը ասաց. «15 տարի շարունակվող մանկատների մասին որոշ առանձնյակների շրջանառած թեման բացարձակ սուտ է և զրպարտություն, որի մասին ես ժամանակին խոսել եմ: Ի վերջո վերջին երեք տարիներին քրեական գործերով Աղվան Վարդանյանը չի անցնում, այլ ուրիշ մեկերը՝ դատարկ անարաժանապատիվ ապագա չունեցող մեկերը»: «Հայաստան» դաշինքի մյուս պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Սերգեյ Բագրատյանը հանցագործության մասին հայտարարություն է արել և դատախազությունը պետք է գործ հարուցի և կարողանա ժխտել կամ հաստատել նրա հայտարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր