00:00:00

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխնախագահ

12:06, 05 օգոստոս 2021

Ազգային ժողովում ավարտվեց  փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն  էր: Եվ չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին անհրաժեշտ քանակով, սակայն  վերջինս այդ պաշտոնում չի ընտրվել: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությանը 107 պատգամովորից մասնակցել է 104-ը։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ Սաղաթելյանի օգտին քվեարկել է 53 պատգամավոր, սակայն ընտրվելու համար   անհրաժեշտ էր 54 ձայն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր