00:00:00

Արցախի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսում

11:18, 05 օգոստոս 2021

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգարծական ընդհանուր միության և «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։ Արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։ Ջերմ և անմիջական մթնոլորտում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետներն ու կարծիքները։ Նույն օրը ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու պետականաշինությանն առնչվող թեմաներ։ Երկուստեք կարևորվել է Արցախի և Սյունիքի դերն ու նշանակությունը հայոց  պետականության համար և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների մեջ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր