00:00:00

Ո՞ւմ համար է հետախուզության լավ ընկեր Արշակ Կարապետյանը, կամ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Արշակ Կարապետյանի վրա «խաչ» չէր քաշել

23:52, 04 օգոստոս 2021

Հրամայված է կրակե՞լ Արցախյան վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին, Վաղարշակ Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Այս ընթացքում Ադրբեջանը, ըստ էության, տարածքային առաջխաղացումներ ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, իսկ մայիսի 12-ին ադրբեջանցի զինվորներն անարգել մտան ՀՀ ինքնիշխան տարածք, և արդեն մոտ երեք ամիս է՝ թշնամու 1000 զինծառայող շարունակում է մնալ ՀՀ տարածքում և բարելավել սեփական դիրքերը: Այդ ընթացքում, ինչպես իշխանական հայտարարություններից, տարածվող տեսանյութերից, ՊՆ հաղորդագրություններից կարելի էր հասկանալ՝ հրամայված է չկրակել և թշնամուն դիմակայել ձեռնամարտի միջոցով:
Պարզ է՝ Վաղարշակ Հարությունյանն անում էր այն, ինչ հրահանգում էր երկրի քաղաքական ղեկավարությունը, կամ առնվազն չէր առարկում: Բայց, երբ արդեն հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տալու, և Արշակ Կարապետյանը դեռ հուլիսի 13-ին զուտ պաշտպանության նախարարի թեկնածու է դիտվում, բայց արդեն «գործի» է անցել, սահմանային իրավիճակի մասին ՊՆ հաղորդագրությունների «լեզուն» փոխվեց, դադարեցին ծեծվող զինվորականներով տեսանյութերի տարածումը: Այսինքն, սկսեցինք կրակել և խոսել հակազդող կրակոցներից: Այլ հարց է, որ ՀՀ սահմանային տարբեր հատվածներում լուրջ լարվածություն սկսվեց՝ փոխհրաձգությունից մինչև դիվերսիա: Մասնավորապես, հուլիսի 14-ին ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: «Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը»,- նշված էր հաղորդագրության մեջ: Ավելին՝168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր