00:00:00

Հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

22:10, 04 օգոստոս 2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը: «Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակում փոխգործակցությունը կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և քաղաքացիների բարօրության աճին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր