00:00:00

Որոտան համայնքի ղեկավարը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը

19:31, 04 օգոստոս 2021 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Վարդանյանը։ Ինչ վերաբերում է Սուրեն Օհանջանյանի առողջական վիճակին, փաստաբանը նշեց․ «Օհանջանյանի առողջական վիճակը նորմալ է, քրեակատարողական հիմնարկը ունի բժշկական ՊՈԱԿ  ունի, և Օհանջանյանը պարբերաբար հսկողության տակ է գտնվում։ Հարցին՝ առերես հարցաքննություն եղել է ցուցմունք տվող անձի և Օհանջանյանի միջև, Վարդանյանը չցանկացավ պատասխանել քննչական գործողություններից ելնբելով։ Նշենք, որ Որոտան համայնի ղեկավար Սուեն Օհանջանյանն այս պահին գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնենք, որ Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Օհանջանյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր