00:00:00

Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին

18:45, 04 օգոստոս 2021

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում: 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում դեսպանների ներդրած ավանդի մասին: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր