00:00:00

«Մաթևոս, հանգիստ». Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց իր թիմակցի նկատմամբ

15:20, 04 օգոստոս 2021

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի զոհերի մեջ չկա գոնե մեկ գործող պաշտոնյայի որդի, հեռու բարեկամ կամ ընկեր: «Չկա գոնե մեկ օլիգարխի փափկասուն կամ «հաբրգած» զավակ», - ասաց Մանուկյանը:  Նրա ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ռեպլիկներ թողեցին: «Պարոն Սիմոնյան, կարգի հրավիրեք ձեր թիմակիցներին», - դիմելով ԱԺ նախագահին ՝ ասաց պատգամավորը: Ավարտելով ելույթը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր պատգամավորին ելույթի համար: «Սովորեք ճշմարտությունը լսել», - արձագանքեց Արեգնազ Մանուկյանը: ՔՊ-ական Մաթևոս Ասատրյանը տեղից արձագանքեց: «Մաթևոս, հանգիստ, լռություն դահլիճում: Նկատողություն եմ հայտարարում պատգամավորին», - իր թիմակցին ասաց Ալեն Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր