00:00:00

«Նիկոլենք» դիմելաձեւը թեժ վիճաբանություն առաջացրեց ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը զգուշացրեց, որ կկիրառի կարգապահական տույժ

13:40, 04 օգոստոս 2021

Ինչ եք կարծում, ինչո՞ւ էին նիկոլենք անընդհատ գլուխ գովում, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմի բուն մարտական գործողություններին, ԱԺ-ում դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկվար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հարց ուղղեց նույն խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: «Նիկոլենք» արտահայտությունն ակնհայտ դուր չեկավ իշխող խմբակցության պատգամավորներին եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: «Սովորեք ճշմարտությունը լսել, այսուհետ այդպես է լինելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ձեզ խնդրում եմ կոռեկտ մնալ, վարչապետի անունը ձեւափոխելով կամ որեւիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ: Ընդհանրապես բոլորը պետք է կոռեկտ լինեն այս դահլիճում: «Սրանից հետո տենց է լինելու» եւ նմանատիպ հրահրող արտահայտություններից խնդրում եմ զերծ մնալ: Շնորհակալություն»: «Հայաստան» խմբակցության պատգամավորը կրկնեց հարցը. «Ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերներն անընդհատ գլուխ գովում, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմի բուն մարտական գործողություններին, սակայն իրենց բերած 44-օրյա պատերազմին իրենցից որեւէ մեկը չմասնակցեց եւ կռիվ չտվեց, մինչդեռ առնվազն բարոյապես դա պետք է անեին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր