00:00:00

Մխիթար Զաքարյանը կմնա կալանավորված․ վերաքննիչը մերժել է խափանման միջոցի դեմ բողոքը

13:01, 04 օգոստոս 2021 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ փաստաբանի բողոքը։ «Նիստի ընթացքում նայելով դատավորի աչքերին, պնդեցի, որ ինքն ի զորու չէ անկախ և անաչառ լինել ու արդար որոշում կայացնել Մխիթար Զաքարյանի գործով։ Դատավորը նայեց աչքերիս ու ասաց, որ ինքը բոլոր գործերով է անկախ ու անաչառ, որից հետո մերժեց վերաքննիչ բողոքը։ Մենք երկուսս էլ գիտենք, թե ով էր ճիշտ և ով դիմացինի աչքերին նայելով ստեց», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր