00:00:00

Ստեփան Մելքոնյանը կազատվի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

12:50, 04 օգոստոս 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ստեփան Մելքոնյանը կազատվի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, հայտնում են նախագահականից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից», - ասված է նախագահի հրամանագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր