00:00:00

«Հրապարակ». Քվեարկություններն ուղղորդված են եղել. ՔՊ-ում թայֆաների բաժանված հարաբերությունները սրվել են

09:09, 04 օգոստոս 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։ Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, եւ հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել է, թե ում որ հանձնաժողովի նախագահությունը վստահեն։ Օրինակ, շատերի համար հանելուկ է մնացել, թե ինչպես է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուների մեջ ամենաշատ ձայները ստացել Մխիթար Հայրապետյանի կուրսեցին՝ Վաղարշակ Հակոբյանը, որը համարվում է Արարատ Միրզոյանի թիմակիցը։ Նրա մրցակիցները եղել են Վահագն Հովակիմյանն ու Հովիկ Աղազարյանը, Հակոբյանի օգտին մոտ 40 ձայն է եղել, Հովակիմյանին կողմ՝ 8, իսկ Աղազարյանը մի քանի ձայն է ստացել։ Բայց եթե Հակոբյանն այդ հանձնաժողովի փոխնախագահն էր, եւ գուցե առաջնորդվել են նրա «փորձառությամբ», ապա անհասկանալի է Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տնտեսական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանին ընտրելու փաստը։ Այն պարագայում, երբ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանն է առաջադրված եղել եւ Թագուհի Ղազարյանը։ Երեկ ԱԺ-ն չհասցրեց հանձնաժողովների նախագահների հարցը քննարկել, այն տեղի կունենա այսօր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր