00:00:00

Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչ առաջին խաղում հաղթեց Շախրիյար Մամեդյարովին

03:59, 04 օգոստոս 2021 Սպորտ

Champions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում այսօր մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին խաղում վստահ հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին` 2,5:0,5: Մեկնարկային պարտիան ոչ-ոքի ավարտեց, իսկ մյուս երկուսում հաղթեց մեր շախմատիստը: Այդպիսով, Լևոն Արոնյանն առաջին հանդիպումից հետո առաջ անցավ հաշվի մեջ` 1:0: Պատասխան խաղը տեղի կունենա վաղը: Կիսաեզրափակիչ մտնելու համար մեր շախմատիստին հարկավոր է չպարտվել առաջիկա մրցախաղում, հակառակ դեպքում այս զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր