00:00:00

ԵՄ-ում 9 տոկոսով կրճատվել է պաղպաղակի արտադրությունը

02:59, 04 օգոստոս 2021 Տնտեսություն

ԵՄ-ը ավելի քան 2,9 մլրդ լիտր պաղպաղակ է արտադրել անցած տարի, ինչը 9 տոկոսով քիչ է, քան 2019թ.։ Համապատասխան տվյալները երեքշաբթի հրապարակել է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Ընդ որում՝ պաղպաղակի արտահանումը ԵՄ երկրներ ավելացել է 5 տոկոսով՝ 2019թ. համեմատ։ ԵՄ սահմաններից դուրս ուղարկվել է 232 մլն կիլոգրամ մթերք 752 մլն եվրո արժողությամբ։ Միեւնույն ժամանակ, ներմուծումը կրճատվել է 4 տոկոսով, եւ ընդհանուր գումարը կազմել է 182 մլն եվրո 79 մլն կիլոգրամ ապրանքի դիմաց։ ԵՄ երկրների շարքում Գերմանիան պաղպաղակի հիմնական արտադրողն էր 2020թ.՝ թողարկելով 642 մլն լիտր։ Նրան հետեւում են Ֆրանսիան (516 մլն լիտր) եւ Իտալիան (509 մլն լիտր)։ Անցած տարի պաղպաղակի ամենամեծ արտադրողը լինելով՝ Գերմանիան արտադրել է ամենաէժան արտադրանքը՝ մեկ լիտրը 1,3 եվրո միջին գնով։ Ֆրանսիայում գրանցվել է ամենաբարձր գինը՝ մեկ լիտրը 2,2 եվրո (2019թ. տվյալներ)։ Նրան հաջորդում է Իտալիան՝ մեկ լիտրը 2 եվրո միջին գնով։ Պաղպաղակի առաջատար արտահանողը 2020թ. դարձել է Ֆրանսիան։ Հանրապետությունն արտահանել է 59 մլմ կիլոգրամ մթերք, ինչը կազմում է ԵՄ սահմաններից դուրս պաղպաղակի արտահանման 25 տոկոսը։ Ֆրանսիային հաջորդել են Նիդեռլանդները (որն արտահանել է 38 մլն կիլոգրամ պաղպաղակ կամ ԵՄ սահմաններից դուրս ընդհանուր արտահանման 16 տոկոսը), Գերմանիան (29 մլն կիլոգրամ կամ 13 տոկոս), Իտալիան (20 մլն կիլոգրամ կամ 9 տոկոս) եւ Բելգիան (16 մլն կիլոգրամ կամ 7 տոկոս)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր