00:00:00

Վրաստանը մտել է կորոնավիրուսի տարածման «գագաթնակետի տասնօրյա փուլ»

20:25, 03 օգոստոս 2021

Կորոնովիրուսի ակտիվ տարածման և նոր հակառեկորդի ֆոնին՝ Վրաստանը մտել է հիվանդության գագաթնակետի փուլ, որը կշարունակվի մոտ 10 օր: Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության առաջին փոխնախարար Թամար Գաբունիան: «Ներկա փուլում ամենակարևորն արդեն իսկ գործող սահմանափակումներին հետևելն է: Այսօր միջգերատեսչական խորհուրդը քննարկել է գործող միջոցառումները և վերահսկման խստացումը, ինչպես նաև դիմակ կրելու խիստ պահանջը, քանի որ դիմակը կորոնավիրուսից պաշտպանվելու գլխավոր միջոցներից մեկն է: Միջոցների խստացում դեռ չի նախատեսվում, կարևորը գործող սահմանափակումների պահպանումն է »,- ասել է Գաբունիան: Փոխնախարարը կոչ է արել բնակչությանը դիմակ կրել, որտեղ որ հնարավոր է: Հաղորդվում է, որ Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք, որը հակառեկորդային ցուցանիշ է: Մահացել է 34 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 428 670-ի, մահացածներինը՝ 5910-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր