00:00:00

Բանակաշինության փոխարեն Միքայել Արզումանյանը ընկերոջ հետ զբաղված է քարի արտահանմամբ

22:00, 03 օգոստոս 2021 Լեռնային Ղարաբաղ

Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը՝  Միշկան պատերազմից հետո փոխարենը զբաղվի բանակաշինությամբ, զբաղված է քարի արտահանմամբ։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Արզումանյանը քարի արտահանմամբ, առք ու վաճառքով զբաղվում է իր մտերիմ ընկերոջ՝ Արթուր Ավանեսյանի հետ, ով առավել հայտնի է Կանդազ մականունով։ Ի դեպ ըստ տեղեկությունների Արզումանյանի ընկերը Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ հարբած վիճակում խանգարել է Մարտակերտի հրամանատարությանը ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ։ Արցախի 80 տոկոսը թշնամուն հանձնած իշխանությանը ըստ էության չի հետաքրքրում բանակը, հակառակ դեպքում գոնե այս փուլում կզսպեին Միքայել Արզումանյանի՝ ամեն գնով փող աշխատելու մոլուցքը։ Ի դեպ մեզ ասացին, որ հիշյալ քարի հանքը գտնվում է հրաձգարանի տարածքում։ Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Միքայել Արզումանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր