00:00:00

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ և վեց նախարար նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին․ հայտնի են անունները

12:04, 03 օգոստոս 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետի պաշտոնում։ Միաժամանակ վարչապետն առաջարկել է վեց նախարար նշանակել։ Այսպես՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել Առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ Արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանին՝ ԿԳՄՍ, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի։ Այս տեղեկությունը Irakanum.am-ին փոխանցեցին  ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանին նշանակել Արդարադատության նախարարի պաշտոնում, իսկ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր