00:00:00

Ձեր ասած հիմնավորմամբ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել ՀՀ տարածք․ Աբրահամյանը՝ Ռուբինյանին

11:45, 03 օգոստոս 2021

ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ արդյոք չի գործելու նախադեպը և պատերազմի սպառնալիքի անվան տակ նոր տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին, որը վերջին շրջանում ակտիվ հայտարարում է տարածքային հավակնությունների մասին, նշեց, որ պետական սահմանը միայն գիծ չէ՝ որոշակի երաշխիք է։ Տիգրան Աբրահամյանը պնդեց՝ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից ՀՀ իշխանության թողտվությամբ անարգել մուտք գործեցին տարբեր տեղամասեր, որի դեմ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել։ «Ձեր ասած հիմնավորմամբ ցանկացած պահի Ադրբեջանը կարող  է մտնել ՀՀ տարածք   և զավթել տարբեր հատվածներ։  Դուք  հետագայում կհիմնավորեք, որ չէիք ցանկանում թույլ տալ, բայց  Ադրբեջանը ապօրինի բռնազավթեց,  այսինքն  ՀՀ քաղաքացին  չպետք է ունենա անվտանգության  զգացում,  չպետք է ունենա անվտանգության երաշխիքներ առ այն , որ Ադրբեջանը   կհավակնի այն տարածքներին, որի մասին այսօր էլ հայտարարում է»,-նշեց Աբրահամյանը։ Ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի ու մյուս հատվածներին, իշխող խմբակցության պատգամավորն ասաց, թե ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի ու պետք է դուրս գան։ «Այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը ու չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը, և մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը», - ասաց Ռուբինյանը։ Տիգրան Աբրահամյանը պնդեց՝ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից ՀՀ իշխանության թողտվությամբ անարգել մուտք գործեցին տարբեր տեղամասեր, որի դեմ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր