00:00:00

Տոկիո-2020. Ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս չեկավ ՕԽ-ի կիսաեզրափակիչ

14:56, 03 օգոստոս 2021 Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը մեկնարկեց Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգում Ասլանյանը մեկնարկում հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալինտ Կորպասիին: Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդին էր, որի հետ պայքարում Ասլանյանը պարտվեց 5:7 հաշվով: Կարեն Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե նրան հաղթած մարզիկը դուրս գա եզրափակիչ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներից Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի նորից նվաճել օլիմպիական ոսկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր