00:00:00

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան

10:45, 03 օգոստոս 2021

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով:  ԱԺ նիստում այս մասին հայտնեցին խմբակցության անդամները: «Ինչպես մեր խմբակցությունը երեկ հայտարարեց՝ եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է  առանց երկու թեկնածուների մասնակցության, մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի և դիմելու ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Երկրորդ՝ հիմք ընդունելով Սահմանադրությունը  և ԱԺ կանոնակարգ օրենքը՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու և նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,-ասաց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հավելեց, որ երեկվա ընտրությունների պրոցեսը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց դաշինքը ևս վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը ՍԴ-ում: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց, թե քվեարկության գործընթացը ևս ունեցել է տեխնիկական, բայց էական բնույթի խախտում: «Քվեարկությունը սկսված լինելու պայմաններում անհասկանալի կերպով ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել և նորից սկսվել է քվեարկությունը: Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը»,- ասաց նա ու հավելեց՝ դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր