00:00:00

Արարատի մարզում տղամարդը ոտքերով հարվածել է կնոջը, ծաղկամանով խփել մեջքին՝ առանց թույլտվության տուն մուտք գործելու համար

22:07, 02 օգոստոս 2021 Իրավական

Արարատի մարզում 35-ամյա տղամարդը ծեծել է կնոջը՝ առանց իր թույլ տվության իրենց տուն մուտք գործելու համար: Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի գյուղերից մեկում. տղամարդը վիճաբանել է կնոջ հետ՝ իրենց տուն առանց իր թույլտվության մուտք գործելու համար: Վիճաբանության ընթացքում տղամարդը բռունցքով երկու անգամ հարվածել է կնոջ դեմքին, քաշել նրա մազերից, այնուհետև գցել գետնին ու ոտքով հարվածներ հասցրել՝ մարմնի տարբեր մասերին։ Ավելին, երբ տեղեկացել է, որ իրենց տուն են ժամանել նաեւ ոստիկանները, ննջասենյակում գտնվող ծաղկամանով հարվածել է կնոջ մեջքին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծի համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր