00:00:00

Զարուհի Բաթոյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Տիգրան Ավինյանին

21:44, 02 օգոստոս 2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօրվանից Տիգրան Ավինյանը դադարում է ծառայել փոխվարչապետի պաշտոնում և որպես ընկեր և կառավարության նախկին անդամ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության, կարևոր հարցերի վերաբերյալ ցուցաբերած բացառիկ զգայունության և գաղափարական առաջնորդության համար: Սոցիալական և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտում մի շարք բարեփոխումների հիմքը դրվել է նաև Ավինյանի պրոֆեսիոնալիզմի, անձնական ներդրման և սկզբունքայնության շնորհիվ: Հպարտ եմ մեր թիմային աշխատանքով և շնորհակալ եմ մշտական աջակցության և խրախուսման համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր