00:00:00

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը

16:49, 02 օգոստոս 2021 Իրավական

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին»՝ 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանը։ «ՍԴ-ն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին»՝ 7-րդ գումարման ԱԺ-ի մեծամասնության կողմից ընդունած օրենքը։ Մասնավորապես հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․ «3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։ 4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը»։ Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, սա էլ իր հերթին զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։ Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարագի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,- գրել է Կոստանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր